739 դիտում
16:59 24-10-2014
Հայաստանի առողջապահության ոլորտի բարեգործական ծրագրերը շարունակություն կունենան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ խորհրդի անդամ, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանին։
Նախարարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը` գործադիր տնօրենը նշեց, որ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, հիմնադրվելով Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին սկսել է օգնություն և կրթություն տրամադրել 1921թ.-ից։ 1988թ. վերջերին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում` աջակցություն ցուցաբերելով Սպիտակի երկրաշարժից և արցախյան գոյամարտից տուժած համայնքերին։
Հիմնադրամն առ այսօր բարեսիրական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Հայաստանում ծրագիրը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում:
Հիմնադրամը նաև դեղեր է տրամադրում պարբերական հիվանդությամբ և էպիլեպսիայով տառապող մինչև 14 տարեկան հիվանդ երեխաներին և այն:
Այնուհետև քննարկվեցին «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արևելյան տարածաշրջանի տեղական մարմնի կողմից իրականացվող HyeBridge հեռուստաբժշկության ծրագիրը շարունակելու և առավել արդիական դարձնելու, համագործակցությունն ընդլայնելու և այլ հարցեր։
«Կցանկանայի ավելի խորությամբ ծանոթանալ երկրի կարիքներին` մանկական առողջապահության ոլորտում մեր ծրագրերն առավել թիրախային դարձնելու նպատակով»,-ասաց Իրինա Լազարյանը։
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց կազմակերպության բարեգործական ծրագրերը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց։
Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
4719 դիտում
22:58 26-09-2017
Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ քննարկվել են ագրարային ոլորտի նոր ծրագրերը
Այս բաժնից
1942 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1441 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
820 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին