211652_close_icon
views-count2297 դիտում article-date 23:47 27-09-2015

«Մարդիկ՝ սև հագուստով» (Men in Black) հայտնի ֆիլմը կունենա շարունակություն

Sony Pictures ընկերությունը հայտարարել է մտադիր է նկարահանել «Մարդիկ՝ սև հագուստով» (Men in Black) ֆիլմի շարունակությունը։ «Ուիլ Սմիթը դժվար թե նկարահանվի դրանում»,- նշել է նախագծի պրոդյուսեր Լորի Մակդոնալդը, փոխանցում է The Hollywood Reporter-ը։ Նրանք չեն հստակեցրել, արդյոք նոր ֆիլմում կնկարահավի՞ Թոմի Լի Ջոնսը։ Ֆիլմի հեղինակները չեն նշել նաև, թե երբ կսկսեն նկարահանումները։ Սակայն հայտնի է, որ ֆիլմը պատրաստելու աշխատանքները ակտիվ փուլում են։ «Մարդիկ՝ սև հագուստով» ֆանտաստիկ կատակերգությունը առաջին անգամ էկրաններին է հայտնվել 1997 թվականին։ Այնտեղ պատմվում է երկու գործակալների մասին, որոնք հսկում են այլմոլորակայինների հայտնվելը Երկիր մոլորակում։ Գլխավոր դերերը կատարել են Թոմի Լի Ջոնսը և Ուիլ Սմիթը։ Ֆիլմը ստացել էր «Օսկար», իսկ շարունակությունը թողարկվել էր 2002 և 2012 թվականներին։

Նմանատիպ նյութեր