211652_close_icon
views-count70134 դիտում article-date 13:04 23-10-2014

Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի վրա. քաղաքացին անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կիևյան կամրջի վրա: Սամվել անունով մի երիտասարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել և անընդհատ հայհոյանքներ է հնչեցնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Մաշտոցի ոստիկանները, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, շտապ օգնության բժիշկներն ու քաղաքացիները համոզում են երիտասարդին, որ նա այդ քայլին չդիմի: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատճառն այն է, որ նրա բարեկամներին Էրեբունի ոստիկանության քննիչները մեղադրում են գումար գողանալու մեջ: *** 13:44 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայր է ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ով նույնպես բանակցում է քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Նրա հետ բանակցում է նաև իր փաստաբանը: *** 14:08 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի ոստիկանապետին հաջողվեց քաղաքացուն հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ում այս պահին բժիշկները հետազոտում են: *** 14:33 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է քաղաքացու ինքնությունը. նա Արարատի մարզի Այնթափ գյուղի 13 փողոցի 12 նրբանցքի 28 տան բնակիչ, 40-ամյա Սամվել Թովմասյանն է, ով տեղափոխվեց բժշկական կենտրոն: Ի դեպ, քիչ առաջ Կիևյան կամուրջ ժամանեցին նաև նրա հարազատները, հարսը, ընկերները, ովքեր, իմանալով, որ Սամվելը փրկվել է, հավանաբար մեկնեցին հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր