211652_close_icon
views-count20226 դիտում article-date 11:36 16-03-2023

Արտակարգ դեպք Երևանում․ պարեկներն ու փրկարարները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը, ով անցել էր Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է, ցած  նետվելով, ինքնասպանություն գործել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ 

Պարեկները նախ կարողացել են այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, ապա փրկարարներն էլ կարողացել են բռնել նրան ու վտանգավոր եզրագծից դուրս բերել։ 

Այդ քաղաքացին այնուհետև պարեկների կողմից տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 62-ամյա Սամվել Հ․-ն է։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր