11961 դիտում
13:52 22-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեցին ապագա «առյուծ-Մհերներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ մասնակցեց նոր մասնաճյուղի բացմանը:
Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետին ուղեկցում էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հ. Աբրահամյանը ծանոթացավ կրթահամալիրի պայմաններին, շրջեց ճաշարանով, ննջարաններով, եղավ մարզադահլիճում և մի քանի այլ լսարաններում, այդ թվում՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան լսարանում: Կրթահամալիրի հիմնական դպրոցում ուսում կստանա 154 երեխա:
Այնուհետ կրթահամալիրի սաները վարչապետին և նախարարին ներկայացան մարտարվեստի և ռազմարվեստի իրենց ցուցադրական ելույթներով, ինչից հետո վարչապետը, նախարարը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, ՀՀ արդարադատության փոխնախարարն ու կրթահամալիրի ղեկավարը սաների երդմնակալությունից հետո «Խաչ պատերազմի» վզնոցներ հանձնեցին նրանց:
Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշեցին, որ գոհ են՝ նոր պայմանները տեսնելով, և որ կառավարությունը ոչ մի միջոց չի խնայել սաների նիստուկացը բարձր մակարդակով ապահովելու համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 308+
308+
Նմանատիպ նյութեր
21854 դիտում
11:55 31-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Արագածոտնի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
12766 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ