211652_close_icon
views-count20222 դիտում article-date 23:42 21-10-2014

Արտակարգ իրավիճակ Երևանում. Բժշկական համալսարանի նախկին ռեկտորի բնակարանի դռան վրա հայտնաբերվել է մարտական նռնակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի 33 շենքի 26-րդ բնակարանի դռան վրա պայթուցիկ է տեղադրված: Այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ, ոստիկանության և 1-03 շտապ օգնության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր դռան վրա հայտնաբերել են մարզակոշիկ (բոթաս), որի մեջ դրված է եղել F-1 տեսակի մարտական նռնակ: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ՊՆ համապատասխան ծառայություն, որտեղից ժամանել է ՊՆ ծառայողներ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բնակարանը պատկանում է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանին: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպք վայր է ժամանել վարչական շրջանի դատախազը: Արդեն դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ Պաշտպանության նախարարության գնդապետն արդեն վնասազերծել է մարտական նռնակը և, ըստ գնդապետի հայտարարության, եթե նռնակը ժամանակին չվնասազերծվեր, ապա պայթյունն անխուսափելի կլիներ՝ իր ողբերգական հետևանքներով: Փաստի առթիվ Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր