Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը կնշանակվի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է ռեկտոր Միքայել Նարիմանյանի հրաժարականի և նոր ռեկտորի պաշտոնակատարի նշանակման հարցը։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը նախ կնշանակվի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ապա ռեկտորի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի արդյունքներով կդառնա ռեկտոր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]