ԵԱՀԿ-ի առաջին անօդաչու սարքերն արդեն Ուկրաինայում են
ԵԱՀԿ-ն իր առաջին 2 անօդաչու սարքերն է ուղարկել Դոնեցկի մարզ, որոնք պետք է դիտորդական թռիչքներ կատարեն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Պերեբիյնիսը:
Վերջինիս խոսքով՝ մոտակա օրերին անօդաչուներն առաջին թռիչքը կիրականացնեն Դոնեցկում:
Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Եվրամիության մի քանի պետություններ, ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան, պատրաստակամություն են հայտնել Դոնբասում իրավիճակի վերահսկման նպատակով իրենց անօդաչուները և ռազմական այլ տեխնիկա ԵԱՀԿ-ին տրամադրելու հարցում: