211652_close_icon
views-count862 դիտում article-date 16:38 21-10-2014

Հայաստանի Ֆիլհարմոնիկը հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում և Գերմանիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` ս. թ. հոկտեմբերի 4-11-ը, Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել Ավստրիայում և Գերմանիայում. հոկտեմբերի 5-ին` Լինցի «Բրուքներհաուս», հոկտեմբերի 6-ին` Կլագենֆուրտի «Մյուզիքվերեյն Կառնտեն», հոկտեմբերի 10-ին` Լյուբեկեի «Շտադհալե» համերգասրահներում: Հյուրախաղերի ընթացքում ներկայացվել են Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» և սյուիտը «Սպարտակ» բալետից, Պ. Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան, Դ. Շոստակովիչի «Ջութակի թիվ 1 կոնցերտը», Մ. Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» և Էդ. Միրզոյանի «Շուշանիկ» սիմֆոնիկ պոեմները: Մենակատարներ` Անուշ Նիկողոսյանը (ջութակ) և Անդրեաս Ֆրյոլիխը (դաշնամուր):

Նմանատիպ նյութեր