Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում և Գերմանիայում: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ս. թ. նոյեմբերի 29-ին ելույթ կունենա Վարշավայի «SALA KONCERTOWA», իսկ դեկտեմբերի 2-ին և 3-ին Լյուդվիգսհաֆենի «BASF Feierabendhaus» համերգասրահներում:
Լեհաստանում կայանալիք համերգի ծրագրում. Ն. Ռիմսկի-Կորսակով՝ «Իսպանական Կապրիչիո», Ա. Խաչատրյան՝ Ջութակի կոնցերտ, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 1, մենակատար՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ):
Գերմանիայում կայանալիք համերգի ծրագրում. Ֆ. Շոպեն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Պ. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական», մենակատար՝ Սոֆիա Պաչինի (դաշնամուր):
Համերգները նվիրվում են նվագախմբի հիմնադրման 90-ամյակին: