211652_close_icon
views-count1090 դիտում article-date 16:16 06-10-2014

Հայաստանի ֆիլհարմոնիկը Ավստրիայում Բրուկներյան միջազգային փառատոնին հանդես է եկել համերգով

Հոկտեմբերի 5-ին Լինց քաղաքում անցկացվող ամենամյա Բրուկներյան միջազգային փառատոնի եզրափակիչ օրը Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ խմբավար Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Բրուկներ» համերգասրահի Մեծ դահլիճում կատարվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» օպերայի 1-ին սյուիտը, «Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը» և Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան: Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթով ազդարարվեց 2014-15թթ. համերգաշրջանի սկիզբը: Համերգին ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով համերգի ավարտին Բրուկների Տուն համերգասրահի գեղարվեստական տնօրեն Հանս-Յոախիմ Ֆրայի հետ քննարկեց հետագա համագործակցության խնդիրները: Նվագախմբի եվրոպական համերգաշարի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2014/10/05/austria_cultural/

Նմանատիպ նյութեր