Նռնակ` պայթուցիչով, 426 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի հարևանությամբ` ձոր տանող ճանապարհին, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 426 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` առանց փամփուշտների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]