211652_close_icon
views-count3301 դիտում article-date 17:21 20-10-2014

Երևանում վարորդը Volkswagen-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Opel-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15: 00-ի սահմաններում Volkswagen մակնիշի 68 PP 888 համարանիշի ավտոմեքենան Ավեսիսյան փողոցում դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել է Opel մակնիշի 22 ԼՏ 274 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը: Նախնական տվյալներով VOLKSWAGEN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 190.000 ՀՀ դրամ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր