211652_close_icon
views-count48062 դիտում article-date 10:04 24-03-2018

Խոշոր ավտովթար Երևանում. «Վստրեչի մոստ»-ի վրա Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին ու Volkswagen-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Վստրեչի մոստ»-ի վրա, Mercedes մակնիշի 88 TT 855 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel մակնիշի 34 CL 039 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 ND 335 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը և Opel-ի 2 ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետև տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3- րդ հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտակա հաշվարկով՝ հրամանատար Արա Հովակիմյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը և սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր