Պատժամիջոցները կվերացվեն, եթե Ռուսաստանը վերադարձնի Ղրիմը. Լեհաստանի նախագահ
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Rzeczpospolita-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կհանվեն միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վերադարձնի Ղրիմը Ուկրաինային:
Վերջինիս կարծիքով՝ ՌԴ-ի դեմկիրառվող պատժամիջոցները չափավոր, սակայն դրական արդյունքը տալիս են: Կոմորովսկին նաև ընդգծել է, որ «պատժամիջոցների քաղաքականությունը ամրացրել է ուկրաինացինեին», քանի որ Ռուսաստանին չի հաջողվել իրականացնել Ուկրաինայի արևելյան հատվածի զավթումը: «Նրան հաջողվեց զավթել միայն Դոնբասը, բայց ոչ Խարկովը, Օդեսսան և այլ քաղաքներ»,-ասել է Լեհաստանի նախագահը: