ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը նորից Ուկրաինայի կազմում չէ. Ջեն Փսակի
Ջեն Փսակին հանդես է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղարության հերթական հայտարարությամբ:
Նրա խոսքով, Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը նորից Ուկրաինայի կազմում չէ: Նա նշել է, որ Վաշինգտոնը Ղրիմը Ուկրաինայի մաս է համարում և Մոսկվային կոչ է անում վերադարձնել այդ տարածքը:
Նշենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմ է մտել հանրաքվեի արդյունքներով: Ջեն Փսակին Ղրիմի հանրաքվեն անվանել է կեղծ, իսկ Մոսկվայի գործողությունները` ցինիկ: