Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Ուկրաինան վերադարձնի Ղրիմը և Դոնբասը. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CТБ հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան վերադարձնի Ղրիմը և Դոնբասը, հաղորդում է Ria Novosti-ն:
Պատասխանելով հարցին, թե որքան կերկարաձգվեն ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում, Ուկրաինայի նախագահը պատասխանել է. «Որքան անհրաժեշտ կլինի»: