Մոսկվայի դեմ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Ղրիմը չվերադարձվի. ԱՄՆ
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Նիքքի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն չեղարկվի այնքան ժամանակ, մինչև որ Ղրիմը չվերադարձվի Ուկրաինային, հաղորդում է BBC-ն։
Հեյլին մեղադրել է ռուսական կողմին Ուկրաինայի արևելքում ագրեսիվ գործողություններ ծավալելու մեջ, որի հետևանքով շփման գծում իրավիճակը վերջին օրերին սրվել է։
«Մենք իրականում ուզում ենք, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները լավանան, սակայն արևելքում աղետալի իրավիճակը պահանջում է Ռուսաստանի գործողությունների հստակ ու կոշտ քննադատում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ում։