1136 դիտում
13:52 20-10-2014
Թեև տանտերերը ոստիկանություն չէին դիմել՝ ոստիկանները հայտնաբերեցին բնակարանագողին
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնից հաղորդում էր ստացվել 1974 թ. ծնված Արման Ս.-ին և 1975 թ. ծնված Արման Դ.-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 35 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու համար բերման ենթարկելու մասին: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Ս.-ն սեպտեմբեր ամսին, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի երկրորդ հարկի պատշգամբի եվրոպատուհանը բացելով՝ մուտք է գործել բնակարան և գողացել հեռուստացույց և բազմոցի ծածկոց՝ պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին տանտերը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Գողոնը մասամբ առգրավված է:
Արման Ս.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն:
Բայց սա դեռ ամենը չէ, ոստիկանները պարզել են նաև, որ Արման Ս.-ն սեպտեմբեր ամսին նույն եղանակով մուտք է գործել նույն թաղամասում գտնվող մեկ այլ բնակարան (դարձյալ 2-րդ հարկում) և գողացել բաժակներ, ափսեներ, ծաղկամաններ, մոխրամաններ և «ԴՎԴ» ձայնարկիչ՝ պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնվել:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Քննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
12:28 08-01-2016
Ոստիկանները բնակարանագողին հայտնաբերեցին շուկայում
847 դիտում
13:53 28-05-2015
Երևանյան բնակարանագողին հայտնաբերեցին Արմավիրում
2250 դիտում
10:28 04-08-2015
Կեպիով բնակարանագողին հայտնաբերեցին. տեսանյութ
Այս բաժնից
1993 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2047 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ