1417 դիտում
12:19 20-10-2014
Շարունակվում են Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման աշխատանքները. ֆոտոշարք
Շարունակվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված աշխատանքները, որոնց տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացվում են 2005 թվականից: 2014 թ-ի համար նախատեսված է մաքրման աշխատանքներ իրականացնել 150 հա տարածքում: Հոկտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել է 72.8 հա ափամերձ տարածք: Աշխատանքները շարունակվում են և, հաշվի առնելով այն փաստը, որ ավարտվել են դժվարանցանելի, ճահճոտ տեղամասում իրականացվող աշխատանքները, կապալառու կազմակերպությունը՝ «Ճամբարակ» ՃՇՇՁ ԲԲ ընկերությունը պարտավորվել է մինչև տարեվերջ մաքրել նախատեսված ողջ տարածքը:
ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ ամենշաբաթյա այցելություններով անձամբ է հետևում մաքրման աշխատանքներին և հետևողական է լինելու որպեսզի շինարարական ընկերությունը սահմանված ժամկետներում պատշաճ կերպով կատարի ստանձնած պարտավորությունները:
Մաքրման աշխատանքների ընթացքում առաջացող թափուկները սկզբնական շրջանում կուտակվում էին լճի հարակից համայնքների տարածքներում: Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում հատկացվել են հատուկ տարածքներ՝ թափուկների կուտակման համար: Նախատեսվում է թափուկների մի մասը հատուկ տեխնոլոգիաների ներդրումից հետո վերածել խտացված վառելանյութի, որը կիրացվի սահմանված կարգով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1022 դիտում
20:29 11-01-2023
Դիտարկվել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքները
2013 դիտում
21:35 11-11-2021
Կմաքրվի Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա անտառաշերտը. Ռոմանոս Պետրոսյան
Այս բաժնից
805 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
712 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
601 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին