Դիտարկվել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային խումբն այցել է «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասեր` դիտարկելու ափամերձ ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքները:
«Տեղեկացնենք, որ 2022 թվականին Վարդենիկ և Ծովինար տեղամասերում իրականացվել են ավելի քան 55.03 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքներ, որից 22,86 հա մաքրված տարածք կատարողական ակտերով հանձնվել է, 32.17 հա-ն մաքրվել է, սակայն դեռ չի հանձնվել։
Դիտարկման աշխատանքների ավարտից հետո 32.17 հա-ն ևս կարձանագրվի կատարողական ակտերով:
Մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած փայտանյութը մուտքագրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահեստ և իրացվել է»,-ասվում է ՀՀ ՇՄ նախարարության հաղորդագրությունում: