211652_close_icon
views-count1531 դիտում article-date 22:01 18-10-2014

Բարձրագույն խումբ. «Ուլիս»-ը ջախջախեց «Գանձասար»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում առաջնության առաջատար «ՈՒլիս»-ը հյուրընկալեց «Գանձասարին»: Խաղից առաջ պարզ էր, որ հեշտ մրցակցություն կողմերին չի սպասվում, բայց տեղի ունեցավ հակառակը: «Ուլիս»-ի առավելությունը հետապնդողներից մեկի նկատմամբ պարզապես բացահայտ էր: Հանրապետական մազրադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 7:1 հաշվով հաղթանակով: Առաջնությունում ամենախոշոր հաշվով հաղթանակ տոնելը «Ուլիս»-ին հնարավորություն տվեց ամրապնդել իր դիրքը մրցաշարային աղյուսակում: Առաջնության հաջորդ տուրում «Ուլիս»-ը հոկտեմբերի 25-ին մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Արարատ»- ի հետ: [b]«Ուլիս»-«Գանձասար» 7:1 (4:0)[/b] Գոլեր՝ Հովհաննես Գոհարյան, 3, 5, 74, Զամիր Ջանաշիա, 16, Արտակ Ալեքսանյան, 26, Ռադե Դուգալիչ, 71, Ալիկ Էլյազյան, 73 («Ուլիս»), Վասիլ Պալագնյուկ, 66 («Գանձասար»)

Նմանատիպ նյութեր