Բարձրագույն խումբ. «Ուլիս»-ը հաղթեց «Շիրակ»-ին և դարձավ առաջին շրջանի հաղթող
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում առաջատար «Ուլիս»-ը Գյումրիում 2:1 հաշվով պարտության մատնեց փոխչեմպիոն «Շիրակ»-ին: Երևանյան ակումբը այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր և դարձավ առաջնության առաջին շրջանի հաղթող: Հատկանշական է, որ «Ուլիս»-ը 12 գոլ է խփել, իսկ փոխարենը բաց է թողել 2 գոլ: Հատկանշական է, որ 2 դեպքում էլ գնդակը «Ուլիս»-ի դարպասում է հայտնվել է ինքնագոլի արդյունքում:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում չեմպիոն «Բանանց»-ը 1:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին: Այդպիսով Հորնյակի թիմը վերջ դրեց իր անհաջող հանդիպումների շարքին: «Բանանց»-ը 6 խաղից հետո 7 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում:
«Շիրակ» - «Ոիլիս»`1:2
Գոլեր`Լալիչ 73’ (Ինք) - Ջանաշիա 12’, Խուբուա 20’
«Բանանց» - «Ալաշկերտ»`1:0
Գոլ` Սերեչին 74’