«Ուլիս»-ը հաղթեց չեմպիոնին
Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բանանց»-ը հյուրընկալվելիս 0:1 հաշվով անակընկալ պարտություն կրեց «Ուլիս»-ից, որը նոր մրցաշրջանից առաջ լուրջ համալրումներ է ստացել: Հանդիպման ելքը վճռեց Սերգեյ Օվչիննիկովի խփած միակ գնդակը: «Ուլիս»-ի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց դարպասպահ Արսեն Բեգլարյանը, ով հուսալի խաղով մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլերից: «Ուլիս»-ը իր հերթին կարող էր հաղթել խոշոր հաշվով, եթե իրենց պահերն օգտագործեին նույն Սերգեյ Օվչիննիկովն, Արտակ Ալեքսանյանն ու Աղվան Պապիկյանը:
«Ուլիս» - «Բանանց»`1:0
«Նաիրի» մարզադաշտ, Երևան
Գոլ` Օվչիննիկով 51’