10271 դիտում
13:54 18-10-2014
Դեռ բարև էլ ե՞ս տալիս, ա՛յ շան որդի. առերեսման ժամանակ այսպես է արձագանքել Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանին
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը, օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի հետ առերեսման ժամանակ արձագանքելով նրա բարեւին, ասել է, թե՝ դեռ բարեւ էլ ե՞ս տալիս, ա՛յ շան որդի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը եւ ավեացրեց, որ առեւրեսումը լարված է անցել:
Նա հաղորդեց նաև, որ նոր առերեսում է պահանջել եւ առաջիկայում եւս մեկ առերեսում կլինի, քանի որ նախորդ երկու առերեսումներից անհայտ է մնացել, թե Աշոտ Սուքիասյանը այդ գումարներն ինչ է արել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փայլակ Հայրապետյանը, ով Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումից հետո ընդհատակ էր անցել, հայտնվել է: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը ասել էր, որ ինքը ընդհատակ չի անցել, պարզապես իր կինը գնացել էր Ֆրանսիա՝ բուժման, եւ իր հեռախոսը հետը տարել էր: «Ես Հայաստանում եմ եղել եւ զբաղվել եմ իմ գործերով»,- ավելացրել էր Փայլակ Հայրապետյանը:
Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նրանց միջեւ առերեսումը տեղի է ունեցել: Հարցին, թե արդյո՞ք այն լարված է անցել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Նախ ձեռքով ողջունեցին իրար: Հետո առերեսման ժամանակ փուլ-փուլ, երբ որոշ հարցերի շուրջ համաձայն չէին լինում, ձայները բարձրացնում էին: Որոշակի լարվածություն կար»: Փաստաբանը նշել էր, որ առերեսումը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի եւ ուրբաթ, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում երկու առերեսում է եղել: Առերեսումից հետո Փայլակ Հայրապետյանը լռել է, իսկ հոկտեմբերի 8-ին հայտարարել է, թե պետք է գնա առերեսման: «Եվ դա այն դեպքում, երբ առերեսումը արդեն կատարվել էր: Ի դեպ, Յուրի Խաչատրյանը նաեւ ասել էր, որ Փայլակ Հայրապետյանը, թեեւ մամուլով հայտարարում էր, թե անհամբեր սպասում է առերեսման, սակայն հրաժարվել է առերեսումից եւ առերեսման է գնացել քննիչի կանչով:
«Առերեսման ընթացքում ամեն մեկը մնացել է իր դիրքորոշմանը: Աշոտ Սուքիասյանն ասել է այն, ինչ հանրությանն արդեն հայտնի է: Նա ասում է, որ դիտավորություն չի եղել եւ Հայրապետյանին բացատրել, թե. «Դու էլ եկար Աֆրիկա, տեսար, ինչ պայմաններ կային: Մենք պետք է հումք սկսեինք այնտեղից արտահանել, դու էլ անցար այլ գործարարների կողմը, քրեական գործ հարուցեցիր իմ դեմ, գործին խոչընդոտեցիր: Հայտարարեցիր, թե այնտեղ հանք չկա եւ Հայաստանում բանկային արգելքներ դրեցին գույքի վրա»:
Միաժամանակ ավելացրել էր, որ պայմանագիրը 10 տարով է կնքվել եւ Փայլակ Հայրապետյանը պետք է իրեն այնպես դրսեւորեր, որ եթե Աշոտ Սուքիասյանը ֆորսմաժորային իրավիճակում հայտնվեր, անգամ մահանար, կարողանար իր գումարը ստանալ: «Եթե իրավական հարցերը ճիշտ չի տարել, ո՞վ էր մեղավոր»,- ասել էր փաստաբանը:
Ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։
Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
4555 դիտում
16:02 04-02-2014
Երբ Աշոտ Սուքիասյանին հանդիպեմ, պետք է ասեմ. «Գետինը մտնեիր, ավելի լավ չէ՞ր լինի, տղա ջան». Փայլակ Հայրապետյան
Այս բաժնից
691 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
625 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
868 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)