211652_close_icon
views-count12225 դիտում article-date 11:18 10-10-2014

Աշոտ Սուքիասյանի և Փայլակ Հայրապետյանի երկար սպասված առերեսումը տեղի է ունեցել և լարված է անցել, ինչից հետո Հայրապետյանը ընդհատակ է անցել

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի եւ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի միջեւ երկար սպասված առերեսումը, վերջապես, տեղի է ունեցել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: Հարցին, թե արդյո՞ք այն լարված է անցել, թե՞ ոչ, պատասխանեց. «Նախ ձեռքով ողջունեցին իրար: Հետո առերեսման ժամանակ փուլ-փուլ, երբ որոշ հարցերի շուրջ համաձայն չէին լինում, ձայները բարձրացնում էին: Որոշակի լարվածություն կար»: Փաստաբանը նշեց, որ առերեսումը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի եւ ուրբաթ, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում երկու առերեսում է եղել: Առերեսումից հետո Փայլակ Հայրապետյանը լռել է, իսկ հոկտեմբերի 8-ին հայտարարել է, թե պետք է գնա առերեսման: «Եվ դա այն դեպքում, երբ առերեսումը արդեն կատարվել էր: Հոկտեմբերի 9-ին էլ ասել է. «Գնացի, Աշոտ Սուքիասյանը առերեսման ժամանակ ասաց, որ Տիգրան Սարգսյանն ու սրբազանը այսինչ բաներն են արել, այնինչ նման բան չի ասվել»: Ի՞նչ նպատակ է հետապնդում նրա այդ պահվածքը, չենք հասկանում»,- ավելացրեց փաստաբանը: Ի դեպ, Յուրի Խաչատրյանը նաեւ ասաց, որ Փայլակ Հայրապետյանը, թեեւ մամուլով հայտարարում էր, թե անհամբեր սպասում է առերեսման, սակայն հրաժարվել է առերեսումից եւ առերեսման է գնացել քննիչի կանչով: «Առերեսման ընթացքում ամեն մեկը մնացել է իր դիրքորոշմանը: Աշոտ Սուքիասյանն ասել է այն, ինչ հանրությանն արդեն հայտնի է: Նա ասում է, որ դիտավորություն չի եղել եւ Հայրապետյանին բացատրել, թե. «Դու էլ եկար Աֆրիկա, տեսար, ինչ պայմաններ կային: Մենք պետք է հումք սկսեինք այնտեղից արտահանել, դու էլ անցար այլ գործարարների կողմը, քրեական գործ հարուցեցիր իմ դեմ, գործին խոչընդոտեցիր: Հայտարարեցիր, թե այնտեղ հանք չկա եւ Հայաստանում բանկային արգելքներ դրեցին գույքի վրա»: Միաժամանակ ավելացրեց, որ պայմանագիրը 10 տարով է կնքվել եւ Փայլակ Հայրապետյանը պետք է իրեն այնպես դրսեւորեր, որ եթե Աշոտ Սուքիասյանը ֆորսմաժորային իրավիճակում հայտնվեր, անգամ մահանար, կարողանար իր գումարը ստանալ: «Եթե իրավական հարցերը ճիշտ չի տարել, ո՞վ էր մեղավոր»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը հարցաքննվելու՞ են սույն գործով, թե՞ ոչ, պատասխանեց. «Եթե իմ պաշտպանյալը որեւէ հարցով նրանց դեմ ցուցմունք տար, ես ինքս կմիջնորդեի այդ մարդկանց հարցաքննության հրավիրելու, բայց եթե նման բան չկա, ինչի՞ հրավիրենք հարցաքննության»: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Փայլակ Հայրապետյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը այլեւս նրա պաշտպանությամբ չի զբաղվում: Մինչեւ այդ էլ սնանկացման եզրին կանգնած գործարարը փոխել էր Վաղինակ Գեւորգյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր