211652_close_icon
views-count1606 դիտում article-date 18:25 04-12-2025

Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Որևէ պաշտոնատար անձ, հատկապես իրավապահ մարմնի աշխատակիցը, ավելին ԱԱԾ աշխատակիցը որևէ պարտավորություն և լիազորություն չունի որևէ քաղաքացուց պահանջի, թե ում անունը տա կամ չտա:

Սա ուղղակի խայտառակություն է ու պաշտոնական լիազորությունների չարաշահում, որը հանդիսանում է մարդու կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ անթույլատրելի ճնշման փաստ: Նման բնույթի «հորդորները» չեն կարող որակվել որպես «անձնական բնույթի» հարաբերություն: Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ՝ նրան բնորոշ բնույթին ու գործելակերպին համապատասխան:

Նմանատիպ նյութեր