211652_close_icon
views-count1412 դիտում article-date 19:04 16-10-2014

Google-ը ներկայացրել է Android-ի նոր տարբերակը` Lollipop-ը

Google-ը ներկայացրել է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը` Lollipop-ը: ՕՀ-ը ներկայացվել էր դեռ Google I/O համաժողովին, բայց Android L անունով: Նոր դիզայնից բացի Android-ի նոր տարբերակն ունի էներգախնայողության նոր ֆունկցիա, որը թույլ կտա սմարթֆոնն օգտագործել 90 րոպե շարունակ` գրեթե սպառված մարտկոցով: Ընկերությունը ներկայացրել է նաև արդեն Android 5.0 Lollipop- ով աշխատող Nexus 6 սմարթֆոնը և Nexus 9 պլանշետը: Motorola- հետ մշակված Nexus 6 սմարթֆոնն ունի ինովացիոն դիզայն և կաղապարի շուրջը ալյումինե շրջանակ: Nexus 6-ի էկրանի անկյունագիծը 5,96 դյույմ է: Այն ունի ստերեո-բարձրախոսներ, որոնք ապահովում են բարձրորակ ձայն երաժշտություն լսելիս, խաղալիս և ֆիլմեր դիտելիս: 8,9 դյույմանոց Nexus 9 պլանշետը մշակվել է HTC-ի հետ: Վաճառքում սարքը կհայտնվի նոյեմբերի 3-ից: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35344]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր