5368 դիտում
21:23 15-10-2014
ՀՀ նախագահի` 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիրը
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` ո ր ո շ ու մ ե մ.
1. 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. 2014 թվականի դեկտեմբեր - 2015 թվականի փետրվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
16:34 17-11-2016
ԼՂՀ նախագահը ստորագրել է 2017 թ-ի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիրը
5181 դիտում
22:16 07-06-2021
Արցախի նախագահը ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը
3477 դիտում
12:57 30-11-2018
Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
Այս բաժնից
757 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
907 դիտում
19:44 28-12-2024
Ժաննա, նստի, անբավարար․ Հայկ Դեմոյան
763 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան