3549 դիտում
12:57 30-11-2018
Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի` 2019 թվականի հունվար ամսում կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2019 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
Նմանատիպ նյութեր
3576 դիտում
16:20 06-11-2015
Բակո Սահակյանը ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
6261 դիտում
11:43 21-11-2019
Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2020-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
3632 դիտում
17:30 23-05-2014
Բակո Սահակյանը 2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը