Բլատերը և Պլատինին դատապարտել են Բելգրադում տեղի ունեցած միջադեպը
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դատապարտել են Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
«Ֆուտբոլը երբեք չի կարող օգտագործվել քաղաքական հղումների նպատակով: Ես խստորեն դատապարտում եմ երեկ Բելգրադում տեղի ունեցածը»,- ընդգծել է Բլատերը:
Միջադեպի առնչությամբ Միշել Պլատինին ասել է հետևյալը.
«Ֆուտբոլը միավորում է մարդկանց, և այս խաղը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով: Բելգրադում տեղի ունեցած անընդունելի է»: