Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է նախօրեին Գրիգորի Լեպսի համերգից առաջ տեղի ունեցած միջադեպը
Վրաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի փաստով, որը գրանցվել է նախօրեին Թբիլիսիում ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համերգից առաջ, հաղորդում է apsny.ge-ն:
Գործը վերաբերում է «Մաեստրո» հեռուստաընկերության լրագրողներից մեկին՝ Նինի Մետրևելիին, ըստ որի երգչի անվտանգության պահակախումբը լրագրողին և նրա օպերատորին պահել է փակ սենյակում և 1,5 ժամ թույլ չի տվել դուրս գալ:
Լրագրողը պատմել է, որ համերգից առաջ կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ինքը հարց է ուղղել Լեպսին՝ ցանկանալով իմանա; նրա վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության հարցում, ինչը դուր չի եկել երգչի պրոդյուսերին: