Էրդողանը դատապարտել է ՊՍԺ - «Իստանբուլ» խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի ՊՍԺ-«Իստանբուլ» խաղում տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ հանդիպման 14-րդ չորրորդ մրցավարը թուրքական ակումբի մարզչական շտաբի անդամ Պիեր Վեբոյի հասցեին արտահայտություն էր արել, որը որակվել էր ռասիստական, որից հետո «Իստանբուլի» ֆուտբոլիստները՝ որպես բողոքի նշան, լքել էին խաղադաշտը և հանդիպումը չեղարկվել էր:
«Խստորեն դատապարտում եմ Պիեր Վեբոյի հասցեին ռասիստական արտահայտությունները: Կարծում եմ, որ ՈւԵՖԱ-ն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի:
Մենք անվերապահորեն հանդես ենք գալիս սպորտում և կյանքի բոլոր ոլորտներում ռասիզմի և խտրականության դեմ: Ո´չ ռասիզիմին», գրել է Էրդողանը:
Նշենք, որ Էրդողանը համարվում է «Իստանբուլի» մոլի երկրպագու:
Հավելենք, որ ՊՍԺ-«Իստանբուլ» հանդիպումն այսօր կշարունակվի 14-րդ րոպեից: