1805 դիտում
16:35 20-03-2014
Ուկրաինան չպետք է շտապի ՌԴ֊ի հետ այցագրային ռեժիմի ներմուծման հարցում. Յացենյուկ
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը գտնում է, որ ոչ ՌԴ֊ի հետ այցագրային ռեժիմի ներմուծման հարցում, ոչ արտասահմանյան անձնագրերի անցման հարցում պետք չէ շտապել։ Այս մասին Յացենյուկը հայտարարել է Բրյուսելում, որտեղ պետք է մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին և ԵԽ֊ի նիստին։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։
«Այստեղ 7 անգամ պետք է չափել 1 անգամ կտրել»,֊ ընդգծել է նա։ Յացոնյուկը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ է ԱՊՀ երկրների համար վիզային ռեժիմի սահմանման և արտասահմանյան անձնագրերի մասին հարց բարձրացրել։ «Այդ խնդիր Ուկրաինայի համար կարևոր հումանիտար նշանակություն ունի, քանի որ ոչ վիզային ռեժիմի պահմանման հարցում Ուկրաինայի շատ մեծ թվով քաղաքացիներ են հետաքրքրված, առաջին հերթին մեր երկրի արևելյան և հարավային շրջաններում, ովքեր հաճախ են մեկնում ՌԴ֊ը աշխատելու, ունեն երկկողմ ազգակցական կապեր»,֊ ընդգծել է Յացենյուկը։
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
16:36 15-10-2014
Առանց «Պատի», Ուկրաինան չի ստանա ո՛չ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացում, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին անդամակցում. Յացենյուկ
2751 դիտում
23:18 21-03-2014
Ուկրաինան Եվրոպայի հետ կշարունակի գազի գնման շուրջ բանակցությունները․ Յացենյուկ
2299 դիտում
13:31 02-04-2014
Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն է հայտնել․ Յացենյուկ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում