Լավրովը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինային չառաջարկել դաշինքին անդամակցում
УНН-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինային չառաջարկել դաշինքին անդամակցում և ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չփորձել սեփական կամքը պարտադրել ուկրաինական կողմին:
Լավրովը Կիևին ու Ուկրաինայի արևելքի անջատողականներին կոչ է արել պահպանել «խաղաղ քայլերը», որոնք առաջարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և կանխել այն, ինչը նրա խոսքերով՝ կարող է դառնալ Եվրոպայի բուն սրտում մասշտաբային ճգնաժամ:
Լավրովը նշել է, որ այն պահին, երբ Կիևի ու աշխարհազորայինների միջև կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորություն ի հայտ եկավ, անմիջապես կիևյան իշխանություններն առաջ քաշեցին երկրի ոչ բլոկային կարգավիճակը վերացնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը սկսելու պահանջ: Լավրովը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը ձգտում է ՆԱՏՕ-ի հաղթանակին և այն իրավիճակին, երբ Ամերիկան թելադրում է իր կամքը: