Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու հարցը ՀՀԿ-ում «փակված է». Ժողովուրդ
«ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու հարցը ՀՀԿ-ում «փակված է»,- գրում է «Ժողովուրդ»:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում չի էլ քննարկվել Նաղդալյանին հայկական պատվիրակությունից «հեռացնելու» հարցը:
«ԵԽԽՎ հաջորդ նիստը լինելու է ձմռանը, որի ժամանակ էլ կձևավորվի հայկական պատվիրակության նոր կազմը:
Դա լինելու է հունվարի վերջին, իսկ մինչ այդ ԵԽԽՎ-ում հանձնաժողովի նիստեր են լինելու, որին պատգամավորներն առանձին-առանձին են մասնակցելու: Այսինքն՝ Նաղդալյանը կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: