ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կարող է փոխարինել Ալեքսան Արզումանյանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին բացասական զարգացումներից հետո իշխանության վերնախավում քննարկվում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը:
Այս կարգավիճակի հնարավոր հավակնորդներ են համարվում ՀՀԿ-ականներ Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը»:
Թերթը հավելում է, որ կա նաև մի անհավանական-սենսացիոն տարբերակ. Խոսում են, թե հնարավոր է այդ պաշտոնն առաջարկվի ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես փորձառու դիվանագետի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: