211652_close_icon
views-count1912 դիտում article-date 10:25 13-06-2014

Հերմինե Նաղդալյանին սփոփել է նախկին դեսպանը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դմիտրի Կիսելյովին ԱԺ-ում բարձրակարգ ընդունելության արժանացրած Հերմինե Նաղդալյանը թեև հանդիպման ընթացքում ըմբոշխնել է ռուս լրագրողի մեծապետական հայտարարություններն ու քողարկված սպառնալիքները, մեկ-մեկ էլ հանգստացրել Կիսելյովին, որ իր պատկերացումները ռուսերենի՝ Հայաստանում նահանջի մասին ճիշտ չեն, մեր տեղեկություններով, հանդիպման ավարտից հետո շոկի մեջ է եղել և սիրտը դատարկել է ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մոտ, ասելով, թե մենք ամեն ինչ անում ենք, որ ձեզ համար լավ լինի, «բայց ամեն ինչ չափ ունի, կարելի՞ է այսպես վարվել»: «Բոլոր տեղերում էլ ուռոդներ կան»,- Նաղդալյանին սփոփել է նախկին դեսպանը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր