Հերմինե Նաղդալյանին պատկանող ՍՊԸ-ն 636 միլիոն 272 հազար դրամի պետական պատվերներ է ստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի խորհրդարանի հնաբնակներից է: Պատգամավորի աթոռին նա նստել է բոլորի օրոք` 1995 թվականից սկսած: Եվ ամենակարևորն այն է, որ նա մշտապես եղել է իշխող խմբակցության շարքերում:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն երեք պայմանագրով Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն այս տարի 636 միլիոն 272 հազար դրամ արժողությամբ ճանապարհաշինարարական աշխատանքների պետական պատվերներ է ստացել: ԱԺ այս փոխնախագահը և նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, մշտապես զբաղեցրել են գործարարության հետ անհամատեղելի պաշտոններ: Բայց դա չի խանգարել, որպեսզի ամուսինները տարեկան հարյուրավոր միլիոն դրամների եկամուտներ ստանան իրենց պատկանող ընկերություններից, որոնք գործում են բացառապես պետական պատվերով ճանապարհաշինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու հաշվին: Իսկ ՀՀ Կառավարության անդամները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ինչ-որ մութ անկյուններում կոռուպցիա են փնտրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]