Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնագիր են ստորագրել արևմտյան երթուղով գազի մատակարարման վերաբերյալ
Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է ռուսական բնական գազի մատակարարումը արևմտյան երթուղով՝ "Сила Сибири" գազատարով:
Համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և նրա չինացի գործընկեր Լի Կեցյանի համատեղ հանդիպման արդյունքում:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են ցուցաբերել բազմակողմանի համագործակցություն Ռուսաստանից Չինաստան գազի մատակարարման գործում, այդ թվում՝ անհրաժեշտ գազատրանսպորտային ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման :