211652_close_icon
views-count4010 դիտում article-date 17:54 29-12-2017

Ռուսաստանն ու Թուրքիան կնքել են C-400-ների մատակարարման վերաբերյալ վարկային համաձայնագիր

Թուրքական կողմի հաղորդմամբ, Անկարան և Մոսկվան կնքել են համաձայնագիրը, որով Ռուսաստանը Թուրքիայի կմատակարարի S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգեր: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42509897]BBC[/url]-ն: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը ձեռք է բերում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը: Համալիրների մատակարարման պայմանագիրը կնքվել է սեպտեմբերին: Գործարքը, որի արժեքն ըստ հաղորդումների 2․5 միլիարդ դոլար է, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Ավելի վաղ ռուսական պետական «Ռոստեխ» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը «Կոմերսանտ»-ին հայտնել էր, որ Մոսկվան Անկարային հակաօդային պաշտպանության չորս համակարգ է վաճառելու, իսկ դրանց մատակարարումը սկսվելու է 2020 թվականի մարտին:

Նմանատիպ նյութեր