«Գազպրոմ»-ը խորհրդակցություններ է վարում Չինաստանի հետ գազի՝ «արևմտյան» երթուղով մատակարարման շուրջ
Ռուսական «Գազպրոմ» հոլդինգը և չինական CNPC-ը սկսել են խորհրդակցությունները գազի՝ «արևմտյան» երթուղով մատակարարման շուրջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Այս բանակցությունների արդյունքները պլանավորված է ներկայացնել այս տարվա նոյեմբերին: Այս մասին հայտարարել է ՌԴ Էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է մեծացնել գազի մատակարարումը դեպի Չինաստան՝ հասցնելով օրական 100 միլիարդ խորանարդ մետրի: