Այս կատուն վանդակից փախչելու իսկական մասնագետ է. տեսանյութ
Մարսելի անասնաբուժական կլինիկաներից մեկում ապրող այս կատուն փախչելու իսկական մասնագետ է: Նրան շարունակ հաջողվում է վանդակից ճողոպրել գիշերային ժամերին: Դա հետաքրքրել է կլինիկայի աշխատակիցներին, որոնք տեսախցիկ են տեղադրել՝ պարզելու համար, թե ինչպես է դա հաջողվում կատվին: