211652_close_icon
views-count16019 դիտում article-date 16:12 11-10-2014

Պարզվել է, որ ողբերգական ավտովթարի մեջ հայտնված BMW-ի վարորդը կին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Կարեն Այանյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Գյումրի քաղաքի 231/551 տնակի բնակչչուհի, 24-ամյա Ալլա Հախնազարյանը, իսկ նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 23-ամյա Սարգիս Խաչիկյանը նույնպես մարմնական վնասվածքներով Ա. Շահնազարյանի հետ տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով տեղում մահացած, 68-ամյա Հովհաննես Եղիազարյանը բնակվում էր Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել էին BMW մակնիշի 29 ՍՕ 743 համարանիշի և Վազ 2101 մակնիշի 10 ՏՕ 904 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Վազ 2101-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի կենտրոնական հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր վիրավորներին ուղեկցել էին հիվանդանոց, որպեսզի տեղափոխումը արագ կատարվի: Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Մարալիկի հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մահացածի դին դուրս էին բերել ավտոմեքենայից: Տեղում աշխատում էին նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության քննիչները՝ քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր 43 փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Այանյանի անվամբ, իսկ Վազ 2101-ը՝ Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի 4-րդ նրբանցքի բնակչուհի, 49-ամյա Մարինե Եգորյանի անվամբ: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր. ոստիկանությունը պարզել է Վազ 2101-ի մահացած վարորդի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչ, 68-ամյա Հովհաննես Եղիազարյանն էր: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր