33532 դիտում
16:45 05-06-2016
Պարզվել է Երևանում «Էտնա» ռեստորանի մոտ ձորը հայտնված Nissan-ի կին վարորդի և նրա վիրավոր ուղևորուհու տվյալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսայնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հունիսի 2-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan March-ի վարորդի և վիրավոր ուղևորուհու ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչ, 24-ամյա Գայանե Օհանջանյանը, իսկ վիրավոր ուղևորուհին եղել է Աբովյան քաղաքի «Տրանս Ճանշին» հանրակացարանի բնակիչ, 27-ամյա Քրիստինե Ջուլհակյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/02/86907/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Nissan March մակնիշի 34 NF 267 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում «էտնա» ռեստորանային համալիրի դիմաց դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վարորդն ու ուղևորը երիտասարդ աղջիկներ էին և նրանց ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+