Իրանի հոգևոր առաջնորդը հազարից ավելի բանտարկյալների ներում է շնորհել
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հրաման է ստորագրել Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ հազարից ավելի բանտարկյալների ազատություն շնորհելու մասին: Այդ մասին տեղեկացնում է Tass գործակալությունը:
«Իրանի իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակի նախօրեին Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդը համաձայնվել է երկրի քաղաքացիական, հեղափոխական ու ռազմական դատարանների դատավճռով դատապարտված 1059 դատապարտյալների ներում շնորհել»,-ասված է Խամենեիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նամակ-խնդրանքը Ալի Խամենեիին էր հանձնել Գերագույն դատարանի նախագահ Սադեղ Ամոլի Լարիջանին: