9389 դիտում
17:19 16-10-2014
Գործարար Փայլակ Հայրապետյանը, ով Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումից հետո «ընդհատակ էր անցել», հայտնվել է
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը, ով օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի հետ եռերեսումից հետո ընդհատակ էր անցել, հայտնվել է: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը ասաց, որ ինքը ընդհատակ չի անցել, պարզապես իր կինը գնացել է Ֆրանսիա՝ բուժման, եւ իր հեռախոսը հետը տարել է:
«Ես Հայաստանում եմ եղել եւ զբաղվել եմ իմ գործերով»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:
Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նրանց միջեւ առերեսումը տեղի է ունեցել: Հարցին, թե արդյո՞ք այն լարված է անցել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Նախ ձեռքով ողջունեցին իրար: Հետո առերեսման ժամանակ փուլ-փուլ, երբ որոշ հարցերի շուրջ համաձայն չէին լինում, ձայները բարձրացնում էին: Որոշակի լարվածություն կար»:
Փաստաբանը նշել էր, որ առերեսումը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի եւ ուրբաթ, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում երկու առերեսում է եղել: Առերեսումից հետո Փայլակ Հայրապետյանը լռել է, իսկ հոկտեմբերի 8-ին հայտարարել է, թե պետք է գնա առերեսման: «Եվ դա այն դեպքում, երբ առերեսումը արդեն կատարվել էր: Ի դեպ, Յուրի Խաչատրյանը նաեւ ասել էր, որ Փայլակ Հայրապետյանը, թեեւ մամուլով հայտարարում էր, թե անհամբեր սպասում է առերեսման, սակայն հրաժարվել է առերեսումից եւ առերեսման է գնացել քննիչի կանչով:
«Առերեսման ընթացքում ամեն մեկը մնացել է իր դիրքորոշմանը: Աշոտ Սուքիասյանն ասել է այն, ինչ հանրությանն արդեն հայտնի է: Նա ասում է, որ դիտավորություն չի եղել եւ Հայրապետյանին բացատրել, թե. «Դու էլ եկար Աֆրիկա, տեսար, ինչ պայմաններ կային: Մենք պետք է հումք սկսեինք այնտեղից արտահանել, դու էլ անցար այլ գործարարների կողմը, քրեական գործ հարուցեցիր իմ դեմ, գործին խոչընդոտեցիր: Հայտարարեցիր, թե այնտեղ հանք չկա եւ Հայաստանում բանկային արգելքներ դրեցին գույքի վրա»: Միաժամանակ ավելացրել էր, որ պայմանագիրը 10 տարով է կնքվել եւ Փայլակ Հայրապետյանը պետք է իրեն այնպես դրսեւորեր, որ եթե Աշոտ Սուքիասյանը ֆորսմաժորային իրավիճակում հայտնվեր, անգամ մահանար, կարողանար իր գումարը ստանալ: «Եթե իրավական հարցերը ճիշտ չի տարել, ո՞վ էր մեղավոր»,- ասել էր փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։
Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։
Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
7537 դիտում
11:51 12-09-2014
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանն այլևս Աշոտ Սուքիասյանի հետ առերեսվելու ցանկություն չունի
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին