Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի միջև առ այսօր առերեսում չի եղել. Ժամանակ
«Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի միջև առ այսօր առերեսում չի եղել, և դեռ հայտնի չէ, թե երբ կլինի»,- այս մասին «Ժամանակ» թերթին տեղեկացրել է Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրի Խաչատրյանը։
Նա նաև ասել է, որ Աշոտ Սուքիասյանը քանի անգամ արդեն իսկ ցուցմունք է տվել և իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։ Ցուցմունքի այլ մանրամասների մասին փաստաբանը հրաժարվել է խոսել՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը։
Փաստաբանի խոսքով, Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում նաև գերմանահայ Կուլինո ամուսինների պարտքի մասով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում