Գլադբախի «Բորուսիա»-ն մտադիր է «Չելսի»-ից գնել Ազարի տրանսֆերային իրավունքները
Մյոնխենգլադբախի Բորուսիա-ն մտադիր է Լոնդոնի «Չելսի»-ից գնել Էդեն Ազարի կրտսեր եղբայր՝ 21-ամյա Տորգան Ազարի տրանսֆերային իրավունքները: Վերջինսը գերմանական թիմի կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Ընթացիկ մրցաշրջանում Տորգանը 21 ոչ լիարժեք հանդիպում է անցկացրել գլադբախցիների կազմում և մեկ գոլ է հեղինակել:
Մինչ այդ Տորգան Ազարը վարձավճարով երկու մրցաշրջան անցկացրել էր բելգիական «Զյուլտե-Վարեգեմ»-ում:
Հարկ է նշել, որ Ազար-կրտսերը «Լանս»-ից «Չելսի» է տեղափոխվել 2012 թվականին,սակայն մինչ այժմ ոչ մի հանդիպում չի անցկացրել լոնդոնցիների կազմում: