Արզումանյանի և Պիզելիի «Ակտոբե»-ն դուրս մնաց ՉԼ-ի խաղարկությունից
Ղազախական «Ակտոբե»-ն, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավքականի պաշտպան ռոբերտ Արզումնայանը և կիսապաշտպան Մարկոս Պիզելին, չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը: Ղազախստանի չեմպիոնը երկու խաղերի արդյունքում ճանապարհը զիջեց ռումինական «Ստյաուա»-ին: Այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր 2:2 հաշվով: Այդ խաղում «Ակտոբե»-ին պարտությունից փրկել էր Արզումանյանի վերջին րոպեներին խփած գոլը:
Պատասխան խաղը ավարտվեց Բուխարեստը ներկայացնող ակումբի 2:1 հաշվով հաղթանակով:
«Ստյաուա» - «Ակտոբե»`2:1
Գոլեր`Չիպչիու 3', Ստանչիու 39' – Կապաձե 85'